Երեւանի կենտրոնում՝ Գարեգին Նժդեհի արձանի մոտ անժամկետ հացադուլ հայտարարած բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանին է մոտեցել շտապօգնության մեքենան եւ բուժզննում իրականացրել։ Այս մասին հայտնում է NEWS.am-ի թղթակիցը։

Հակոբկոխյանին են այցելել նաեւ իր գործընկերները։

Նշենք, որ Իսրայել Հակոբկոխյանը 5 օր է, ինչ հացադուլ է հայտարարել։

Իսրայել Հակոբկոխյանի հացադուլն ուղղված է ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի,  Լանզարոտեյի կոնվենցիայի, Ամուլսարի շահագործման և այլ խնդիրների: