Չորեքշաբթի ԵՄ երկրների ղեկավարները Բելառուսում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ քննարկում կանցկացնեն: Այս մասին հայտնել է Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը:

Նա հայտնել է, որ քննարկումը կանցկացվի ժամը 12:00-ին:

«Բելառուսի ժողովուրդն իր ապագայի մասին որոշում կայացնելու եւ իր առաջնորդին ընտրելու իրավունք ունի: Ցուցարարների դեմ բռնությունն անընդունելի է եւ անթույլատրելի»,-գրել է նա Թվիթթերի իր էջում: