Բելառուսում ազատ են արձակել բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալված բոլոր անձանց, հաղորդում է Բելթան՝ հղում անելով գլխավոր դատախազությանը:
Դատախազությունում նշել են, որ յուրաքանչյուր փաստով անցկացվել են օբյեկտիվ, լիարժեք եւ բազմակողմ ստուգումներ:
Գլխավոր դատախազություն են դիմել նաեւ մարդիկ, ովքեր չեն կարողանում զանգվածային ցույցերից հետո գտնել իրենց հարազատներին եւ մտերիմներին:




























