Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հետ է կանչել Սերբիայում, Չեռնոգորիայում, Բոսնիա  եւ Հերցեհովինայում երկրի դեսպան Էլդար Հասանովին, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Նշենք, որ Էլդար Հասանովը ձերբակալվել էր անցած շաբաթ ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից խոշոր չափով բյուջետային միջոցների յուրացման մեջ մեղադրանքով:

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը նշում է, որ դեսպանի գործունեության մեջ նման խախտումները հայտնաբերվել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության գործունեության ստուգման ժամանակ:

Բացի այդ, Իլհամ Ալիեւը հետ է կանչել Վրաստանում Ադրբեջանի դեսպան Դուրսուն Հասանովին եւ նոր դեսպան նշանակել Ֆայիկ Գուլիեւին: