Իսպանիայի թագավորական ընտանիքը հաստատել է, որ նախկին միապետ Կառլոս V-ը ԱՄԷ-ում է, հաղորդում է AP-ը:
«Նորին Մեծությունը Խուան Կառլոսը հայտնել է իր ընտանիքին, որ օգոստոսի 3-ին մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ»,-ասել է թագավորական ընտանիքի ներկայացուցիչը:
Նամակում Խուան Կառլոսն իր որդուն՝ Ֆելիպե VI-ին հայտնել է, որ լքում է երկիրը «անցյալի որոշ դրվագների հանրային հետեւանքների» պատճառով:
82-ամյա միապետը Իսպանիայում եւ Շվեյցարիայում հնարավոր ֆինանսական իրավախախտումների հետ կապված հետաքննության օբյեկտ է դարձել:





























