«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը Ոստիկանության բաժանմունքում է։ Այս մասին NEWS.am-ի հարցին ի պատասխան հայտնեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։
Գաբրիելյանը հայտնեց, որ Իսագուլյանի նկատմամբ կազմվում է արձանագրություն՝ ՀՀ վարչական իրավախախտումների 182-րդ հոդվածի հատկանիշներով (Հասարակական կարգի պահպանության, հասարակական անվտանգության ապահովման, օբյեկտների պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը):




























