Վրաստանը հարգում է եվրոպական արժեքները եւ հավատարիմ է ժողովրդավարական սկզբունքներին, որոնց վրա հիմնված է երկու բարեկամ պետությունների զարգացումը, առաջխաղացումը եւ եվրոպական ընտանիք վերադարձը: Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ Բելառուսում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ:
«Հուսով ենք, որ ընթացիկ գործընթացը կավարտվի այնպես, որ չի վնասի եւ չի խանգարի Բելառուսի ժողովրդավարական եւ եվրոպական ապագային: Մենք մեզ առանձնացնում ենք բոլոր տեսակի բռնություններից: Մենք հավատում ենք, որ Բելառուսը եւ նրա ժողովուրդը կկարողանան իրենց ապագան ժողովրդավարական ճանապարհով որոշել»,- ասվում է Զուրաբիշվիլիի հայտարարության մեջ, հայտնում է «Նովոստի-Գրուզիա»-ն։
Վրաստանը եւ Բելառուսը դիվանագիտական հարաբերություններ են հաստատել 1994-ի հունվարի 6-ին` մի քանի ամիս առաջ այն բանից, երբ Ալեքսանդր Լուկաշենկոն զբաղեցրեց Բելառուսի նախագահի պաշտոնը: Երկու երկրների համագործակցությունը սկսել է արագ զարգանալ 2015 թվականից հետո, երբ Լուկաշենկան առաջին անգամ պաշտոնական այցով այցելեց Թբիլիսի:




























