Այսինքն՝ մեջի խեղճուկրակը քո նախարարներն ու մարզպետներն ե՞ն. բա ինչի՞ նույն պարգեւատրումը չեք տալիս գիտության, մանկավարժության, բժշկության, օրինականության պահպանման, արվեստի ու մշակույթի ծառաներին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը։

«Պարոն Փաշինյա՞ն, բա եղա՞վ...

Էս ի՞նչ նոր թեզ եք դրել շրջանառության մեջ... Էս ի՞նչ եք խոսում...

Ո՞նց թե նախարարը ծառա է:

Ծառային տերը չի ընտրու՞մ:

Մեկը ես՝ ոչ մի ծառա էլ չեմ ընտրել...

Եվ հետո, ծառան պետք է լինի մաքրակենցաղ, հմուտ եւ արագաշարժ...

Դու նախարար ունես, որ սկի ճանճ չի կարա սատկացնի. Ի՞նչ ծառա լինելու մասին ա խոսքը...

Այսինքն՝ մեջի խեղճուկրակը քո նախարարներն ու մարզպետներն ե՞ն...

Բա ինչի՞ նույն պարգեւատրումը չեք տալիս գիտության, մանկավարժության, բժշկության, օրինականության պահպանման, արվեստի ու մշակույթի ծառաներին:

Մարդիկ 34 հազար դրամով դաս են տալիս համալսարանում, դպրոցներում, 100 հազար դրամի համար փրկարարը վտանգում ա իր կյանքը...

Չէ, վայ, մոռացա...

Վերջիններս ձեր հետ չեն քայլել, դմփ-դմփ-հու չեն բղավել...

Չեք կարողանում էլի ստից կտրվել, հո զոռով չի...»,- գրել է նա։