Օգոստոսի 17-ից 18-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 73 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվության ծառայությունից։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 15, մարմնական վնասվածք հասցնելու եւ խարդախության՝ 11-ական, թմրամիջոցի հայտնաբերման` 7, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ 5, յուրացման կամ վատնման՝ 4, կողոպուտի, ծեծի ու սպանության սպառնալիքի՝ 2-ական, սպանության, անձի առեւանգման, շորթման, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, ապօրինի ծառահատման, փաստաթղթի կեղծիքի, ինքնիրավչության, առեւտրային կաշառքի եւ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք իրացնելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 2 հետախուզվող, կամավոր ներկայացել է 2-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, եւ մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար. 12 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: