«Տարածքային համաչափ զարգացման՝ կառավարության  որդեգրած բանաձեւը՝ սուբվենցիոն ծրագիրը» որդեգրվել էր դեռ Կարեն Կարապետյանի կառավարության օրոք, երբ տարածքային կառավարման ու զարգացման նախարարը դաշնակցական Դավիթ Լոքյանն էր: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արթուր Խաչատրյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Իհարկե լավ է, որ կառավարությունը սուբվենցիոն ծրագրեր է իրականացնում, որով կառուցվում են ճանապարհներ, ոռոգման, ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգեր, էլեկտրախնայող լամպերով լուսավորվում են քաղաքների ու գյուղերի փողոցները: Ուղղակի, ճիշտ կլիներ նշել, որ «տարածքային համաչափ զարգացման՝ կառավարության  որդեգրած բանաձեւը՝ սուբվենցիոն ծրագիրը» որդեգրվել էր դեռ Կարեն Կարապետյանի կառավարության օրոք, երբ տարածքային կառավարման ու զարգացման նախարարը դաշնակցական Դավիթ Լոքյանն էր: Այս խոսքերս կարող են հաստատել նախարարության, մարզպետարանների, համայնքապետարանների աշխատակիցները, համայնքների ղեկավարները: Փաստորեն, «հնում» էլ են լավ բաներ արել: Ոչ մի ամոթ բան չկա դա խոստովանելու մեջ, իսկ ուրանալը......»։