Արաբական Միացյալ Էմիրությունների հետ գործարքը չի փոխի Մերձավոր Արեւելքում ամերիկյան զենքի վաճառքի հարցով Իսրայելի քաղաքականությունը: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, հաղորդում է Reuters-ը:

Ավելի վաղ Իսրայելն ու ԱՄԷ-ն հարաբերությունների կարգավորման հարցով համաձայնության են հասել, արդյունքում Իսրայելը պարտավորվել է դադարեցնել պաղեստինյան հողերի բռնակցումը:

Նեթանյահուն ավելի վաղ հայտարարել է, որ դա պատմական օր է, եւ որ այն նոր դարաշրջան է բացում արաբական աշխարհի եւ Իսրայելի համար:

Սակայն պաղեստինցիները կտրականապես մերժում են գործարքը՝ այն դավաճանություն անվնաելով: Պաղեստինն այդ կապակցությամբ հետ է կանչել ԱՄԷ-ից իր դեսպանին: