Բելառուսի ներքին գործերի նախարարությունը հայտնել է Մինսկում բողոքի ակցիաների ժամանակ երրորդ զոհի մասին: Այս մասին Թելեգրամի իր էջում հայտնել է ՆԳՆ մամուլի խոսնակ Օլգա Չեմոդանովան:

Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 16-ին Մինսկում Պարտիզանի պողոտայում, ինքնությունը դեռ չի հաստատվել:

Նա ընկել է «Ռենո» ավտոմեքենայի տակ: Ստացված վնասվածքից ցուցարարը տեղում մահացել է:

Օգոստոսի 17-ին Բելառուսի առողջապահության նախարար Վլադիմիր Կարանիկը հայտնել է, որ բողոքի ակցիաների ժամանակ 2 մարդ է զոհվել: ԶԼՄ-ները գրել են, որ Մինսկում զոհվել է 34-ամյա Ալեքսանդր Տարայկովսկին, Գոմելում՝ 25-ամյա Ալեքսանդր Վիխորը: