Թուրքիան, Կատարը եւ Լիբիան պայմանավորվել են ռազմական համագործակցության եռակողմ պայմանագիր կնքել՝ լիբիական զինված ուժերի հնարավորությունները բարձրացնելու համար: Լիբիայի պաշտպանության փոխնախարար Սալադին ալ-Նիմրուշան ասել է, որ Անկարան եւ Դոհան Լիբիայում կստեղծեն օբյեկտներ՝ ռազմական պատրաստության եւ խորհրդատվության համար, հայտնում է Anadolu-ն:
Պաշտոնյան նաեւ հավելել է, որ համաձայնագրի շրջանակներում Թուրքիան եւ Կատարը խորհրդատուներ եւ ռազմական անձնակազմ կուղարկեն Լիբիա:
Ավելի վաղ Տրիպոլիում անցկացվել էին եռակողմ բանակցություններ՝ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի, նրա քաթարցի գործընկերներ Խալիդ բին Մուհամմեդ ալ-Աթիյեի եւ Լիբիայի վարչապետ Ֆայեզ Սարաջի մասնակցությամբ:



























