Հունաստանը պատրաստ է միջազգային իրավունքի շրջանակում Թուրքիայի հետ բանակցություններն սկսել պայմանով, որ Անկարան իր ռազմանավերը եւ սեյսմիկ հետազոտական նավերը անհապաղ դուրս կբերի Հունաստանի մայրցանաքային շելֆից։ Այս մասին հայտարարել է պաշտպանության նախարար Նիկոս Պանագիոնտոպուլոսը, փոխանցում է Kathimerini-ն։

Պանագիոնտոպուլոսն այս մասին հայտարարել է գերմանացի գործընկեր Աննեգրետ Կրամպ-Կարենբաուերի հետ հեռախոսային զրույցի ժամանակ։

Նա շեշտել է Եվրամիության եւ Գերմանիայի նախագահության դերը «տարածաշրջանում անվտանգության եւ կայունության վերկանգնամանը» նպաստելու հարցում։

ԵՄ պաշտպանության նախարարները օգոստոսի 26-ին Բեռլինում ոչ պաշտոնական հանդիպում են անցկացնելու։