Թայվանն ԱՄՆ-ի հետ քննարկում է ստորջրյա ծովային ականների գնման հարցը` ծովային դեսանտի իջեցմանը, ինչպես նաեւ, ինչպես նաեւ ծովափնյա պաշտպանության թեւավոր հրթիռներին դիմակայելու համար: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ում Թայվանի դե ֆակտո դեսպանը, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

Ելույթ ունենալով Վաշինգտոնում գտնվող «Հադսոնի ինստիտուտ»-ում՝ Սյաո Բիկիմը հայտարարել է, որ Թայվանը բախվել է «իր գոյությանը սպառնացող խնդրի հետ»՝ հաշվի առնելով Չինաստանի տարածքային եւ ինքնիշխան պահանջները կղզու նկատմամբ:

«Ասիմետրիկ ներուժի տակ մենք հասկանում ենք տնտեսապես արդյունավետ, բայց բավական մահացու ներուժ, որը կարող է դառնալ զսպիչ գործոն, որպեսզի ներխուժման յուրաքանչյուր դիտարկում ցավոտ լինի»,- ասել է նա:

Սյաո Բիկիմը հայտարարել է, որ ներկայում Թայբեյն ԱՄՆ-ի հետ աշխատում է որոշակի տեսակի տեխնիկական սարքավորումներ, ներառյալ թեւավոր հրթիռներ ձեռք բերելու ուղղությամբ։

Սպառազինությունների քննարկվող մյուս համակարգերը ներառում են «ստորջրյա ծովային ականներ եւ այլ միջոցներ՝ դեսանտի իջեցումը կամ անհապաղ հարձակումը կանխելու համար», ասել է նա: