25 հայտարարությունից 15-ում միջնորդները նշել են Սանկտ Պետերբուրգի եւ Վիեննայի պայմանավորվածությունների կարեւորությունը: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
Այն հարցին, որ 2017թ. հոկտեմբերին Ժնեւում ընդունված հայտարարության մեջ չկա պայմանավորվածությունների մասին հիշատակում եւ ինչով է դա պայմանավորված, նախկին նախագահը պատասխանել է, որ հարցը դուրս է ասուլիսի թեմայից:
«Կասեմ մի բան՝ մի՞թե պարզ չէ, որ Ադրբեջանը չէր կարող կատարել այդ պայմանավորվածությունը: Սակայն մյուս կողմից ակնհայտ է, որ Սանկտ Պետերբուրգում եւ Վիեննայում պայմանավորվածություններից հետո համանախագահները 25 հայտարարություն արեցին, որոնցից 15-ում նշված են պայմանավորվածությունները: Վերջին հայտարարությունն արվել է 2018թ. փետրվարին: Սակայն չեմ խորանա, քանի որ այդ թեման շատ կարեւոր է, եւ հետագայում մանրամասն կանդրադառնամ այդ հարցին»,-հայտարարել է Սերժ Սարգսյանը:




























