Բելառուսում ոչ մի արտասահմանցի զինվորական չկա: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հաղորդում է «Բելթա»-ն:
«Եվս մեկ խնդիր է ֆեյքերը: Բացահայտ սուտ է տարածվում համացանցում. Բելառուսում արտասահմանցի զինվորականներ, ՌԴ-ից տեխնիկա չկա»,-ասել է նա:
Լուկաշենկոն արեւմտյան երկրների ղեկավարներին կոչ է արել առաջին հերթին ուշադրություն դարձնել իրենց երկրներում առկա խնդիրներին:
«Արեւմտյան երկրների ղեկավարները մեզ բանակցություններ են առաջարկում: Նրանք մտադիր են ԵՄ ԱԳ նախարարների կազմով խորհրդակցություն անցկացնել: Ես նրանց պարզապես խորհուրդ եմ տալիս՝ նախքան մեզ մատնացույց անելը, կարգի բերեք ձեր խնդիրները՝ Ֆրանսիայում «դեղին բաճկոնավորներին», ԱՄՆ-ում անկարգություններ հրահրողներին, Գերմանիայում կորոնավիրուսային մեկուսացման դեմ բողոքողներին եւ այլն: Կարծում եմ՝ այդ պարոնայք իրենց աչքի գերանը չեն տեսնում: Աստված նրանց հետ»,-նշել է Բելառուսի նախագահը:




























