Եվրամիությունը պատրաստ է ուղեկցել Բելառուսում իշխանության խաղաղ փոխանցումը, հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը՝ Բելառուսի հարցով ԵՄ առաջնորդների արտակարգ գագաթաժողովից հետո, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք պատրաստ ենք ուղեկցել Բելառուսում իշխանության խաղաղ ժողովրդավարական փոխանցումը»,- ասել է նա մամուլի ասուլիսում:

Ընդդիմության զանգվածային բողոքի ցույցերը Բելառուսի տարածքում սկսվել են օգոստոսի 9-ին՝ նախագահական ընտրություններից հետո, որոնցում վեցերորդ անգամ հաղթել է Բելառուսի ներկայիս առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Ըստ ԿԸՀ-ի՝ նա հավաքել է ձայների 80,1%-ը: Ընդդիմությունը կարծում է, որ ընտրություններում հաղթել է Սվետլանա Տիխանովսկայան։