ԵՄ խորհուրդը կուսումնասիրի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին պատժամիջոցների ցուցակում ընդգրկելու հարցը: Այս մասին չորեքշաբթի օրը Բելառուսի հարցով հեռավար ԵՄ արտակարգ գագաթաժողովի արդյունքներով մամուլի ասուլիսում հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«ԵՄ խորհուրդը ներկայում աշխատում է սահմանափակող ցուցակի վրա: Մենք ուշադիր կուսումնասիրենք պատժամիջոցների ցուցակում Ալեքսանդր Լուկաշենկոյին ընդգրկելու հարցը»,- ասել է նա:
«Մոտ ժամանակներս մենք պատժամիջոցներ կկիրառենք Բելառուսում բռնությունների, բռնաճնշումների եւ ընտրությունների արդյունքների կեղծման համար պատասխանատու մեծ թվով պաշտոնատար անձանց դեմ»,- նշել է նա:
Ինչպես իր հերթին նշել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, ԵՄ 27 երկրների առաջնորդները «միաձայն աջակցեցին պատժամիջոցների կիրառման որոշումը»: «Եղել է պատժամիջոցների միաձայն աջակցություն: Դրանք պետք է հնարավորինս շուտ ներդրվեն»,- ասել է նա:




























