Միլուոկիում տեղի ունեցած Դեմոկրատական կուսակցության համազգային համագումարում սենատոր Կամալա Հարիսը հաստատվել է ԱՄՆ փոխնախագահի թեկնածու, հայտնում է Reuters-ը։

Նա աֆրիկական ծագմամբ առաջին կինն է, ում թեկնածությունն առաջադրվում է այդքան բարձր պաշտոնի համար։

Իր ելույթի ժամանակ նա երկրին կոչ է արել նախագահ ընտրել Ջո Բայդենին եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրել է ղեկավարման ձախողման մեջ, որն արժեցել է կյանքեր եւ բարեկեցություն։

ԱՄՆ փոխնախագահի թեկնածուն դիմել է միլիոնավոր կանանց, երիտասարդ ամերիկացիներին եւ ընտրողներին։

«Հենց հիմա մենք նախագահ ունենք, որը մեր ողբերգությունները վերածում է քաղաքական զենքի։ Ջոն կլինի նախագահ, որ մարտահրավերները վերածում է նպատակի»,- հայտարարել է Կամալա Հարիսը Բայդենի հայրենի քաղաք Ուիլմինգթոնում, Դելավեր նահանգ։