Թուրքիայի Անթալիա քաղաքում գնդակահարվել է ադրբեջանցի քրեական հեղինակություն Նադիր Սալիֆովը, որը հանցավոր աշխարհում հայտնի է «Լոտու Գուլի» մականունով։

Օգոստոսի 20-ի կեսգիշերին Ն․ Սալիֆովը ծանր վիրավորում է ստացել ատրճանակով դիմահար 4 կրակոցի հետեւանքով, հայտնում է haqqin.az-ը։ Միջադեպը տեղի է ունեցել թուրքական հանգստավայրային քաղաք Անթալիայում։ Նադիր Սալիֆովը ստացած վիրավորումների հետեւանքով մահացել է։

Նադիր Սալիֆովի վրա կրակել է քրեական աշխարհի մեկ այլ ներկայացուցիչ, ազգությամբ ադրբեջանցի, որը հայտնի է «Խան» կեղծանունով։ Ըստ haqqin.az-ի տեղեկությունների՝ Թուրքիայի ոստիկանության աշխատակիցները չարագործին ձերբակալել են։