Ճապոնիայում Միե պրեֆեկտուրայում կողոպտել են Իգա կլանի նինձյա թանգարանը, հաղորդում է Kiodo-ն:
Թանգարանի սեյֆում գտնվել է ավելի քան 1 մլն իեն՝ մոտ 10 հազար դոլար: Ոստիկանները դեպքի վայր են ժամանել, սակայն չեն գտել սեյֆը, որը կշռում էր 150 կգ:
Կիրակի թանգարանը փակ է եղել, սակայն սեյֆում պետք է մնացած լիներ գումարը, որը հավաքվել էր հանգստյան օրերին, երբ տոմսեր էին գնել 1100 այցելուներ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:




























