Գերմանիայում ձերբակալվել է Խորվաթիայի իշխանությունների կողմից հետախուզվող 55-ամյա ռազմական հանցագործը: Նա 23 տարի առաջ Խորվաթիայում դատապարտվել է մարդկության դեմ հանցանքի համար, սակայն այդպես էլ չի կրել պատիժը:

1997 թվականին տղամարդը, ով այժմ ԱՄՆ քաղաքացի է, 10 տարվա ազատազրկման է դատապարտվել Խորվաթիայում 1993 թվականին պատերազմի ժամանակ խաղաղ բնակչության սպանության համար:

Սակայն տղամարդը, ում անունը չի նշվում, խուսափել է արդարադատությունից:

Նա ձերբակալվել է Ֆրանկֆուրտի օդանավակայանում եւ այժմ կալանքի տակ է մնում, նրան կարտահանձնեն Խորվաթիա: