Քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնու շտաբը խնդրել է Կրեմլին աջակցել նրան արտասահմանյան կլինիկա տեղափոխելու հարցում։ Այս մասին Twitter-ում գրել է «Բժիշկների դաշինքի» նախագահ Անաստասիա Վասիլեւան:

«Մենք պաշտոնապես արձագանքում ենք առաջարկին եւ խնդրում աջակցել Եվրոպայում առաջատար տոքսիկոլոգիական կենտրոն տեղափոխելու համար բժշկական փաստաթղթեր տրամադրելու հարցում: ՇԲՕՀ1-ի գլխավոր բժիշկը մերժում է իր կնոջը, ինձ եւ Իվան Ժդանովին քաղվածք կամ էպիկրիզ տրամադրել»,- գրել է նա Twitter-ում:

Վասիլեւան «Մեդուզա»- հետ զրույցում նաեւ ասել է, որ այժմ նրա ներկայացուցիչները փորձում են բժշկական փաստաթղթեր ձեռք բերել եւ կազմակերպել քաղաքական գործչի տեղափոխումը Մոսկվա: Ըստ Վասիլեւայի՝ Նավալնիին չեն արել ախտորոշման համար անհրաժեշտ անալիզները:

 «Բժիշկների դաշինքի» մեկ այլ ներկայացուցիչ Իրինա Կվասկոն ասել է, որ Նավալնու մոտ հիվանդասենյակ են թողել նրա կնոջը՝ Յուլյային։

Նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը օգոստոսի 20-ի ցերեկը խոստացել էր աջակցել փակ պայմաններով բուժման համար Նավալնուն տարհանելու հարցում, եթե նրա թիմի կողմից նման դիմում լինի: «Այս օրերին Ռուսաստանի շատ քաղաքացիներ, չնայած որ սահմանները փակ են, մեկնում են արտասահման բուժման: Իհարկե, մենք պատրաստ կլինենք անհապաղ դիտարկել նման դիմումները, եթե այդպիսիք լինեն»,- ասել է Պեսկովը: