Բելառուսի նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան խոստանում է Բելառուս վերադառնալ, երբ իրեն անվտանգության մեջ կզգա, փոխանցում է AFN-ն։
«Ես շատ եմ ցանկանում այնտեղ (Բելառուս) վերադառնալ եւ անպայման կվերադառնամ, երբ ինձ անվտանգության մեջ զգամ»,- ասել է նա Վիլնյուսում մամուլի ասուլիսի ժամանակ։
Նոր ընտրություններին հնարավոր մասնակցության մասին հարցին նա պատասխանել է, որ «հիմա նոր ընտրություններին իմ հնարավոր մասնակցության հարցը օրակարգում չէ։ Նախ անհրաժեշտ է հասնել այդ ընտրություններին»։ «Ընտրություններն անհրաժեշտ է նորից անցկացնել, ազնիվ եւ թափանցիկ։ Սա պահանջում է բելառուս ժողովուրդը, եւ այն պետք է լսելի լինի»։




























