Գազի պայթյունը տեղի է ունեցել Յարոսլավլում՝ 10-հարկանի բնակելի շենքերից մեկում․ 3-5-րդ հարկերում փլուզում է տեղի ունեցել, ՌԻԱ Նովոստի-ին հայտնել է շրջանի արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը։
«Բատովի փողոցում՝ №5 շենքի բնակարաններից մեկում տեղի է ունեցել գազի պայթյուն»,-ասել է գործակալության զրուցակիցը։ Նրա խոսքով՝ պայթյունի հետեւանքով կան ավերածություններ շենքի 3-5-րդ հարկերի շրջանում։ Պայթյունի հանգամանքները պարզվում են։
Ինտերֆաքսը պարզաբանում է, որ զոհվել է առնվազն մեկ մարդ։




























