Բելառուսի ՊՆ-ն հայտնել է Լիտվայի կողմից օդային տարածքի խախտման փորձի մասին, հաղորդում է «Բելթա»-ն:

Օգոստոսի 23-ին ժամը 19:30-ին ՌՕՈւ ուժերին եւ ՀՕՊ զորքերին հաջողվել է կանխել Լիտվայի Հանրապետության կողմից սադրանքը Օշմյանի շրջանի Վոլկովշչինա բնակավայրի մոտ:

Թռիչքը կանխվել է առանց զենքի կիրառման: Բելառուսի ԱԳՆ-ը նոտա է պատրաստում , որը կուղղվի Լիտվային: