Ալեքսեյ Նավալնու թունավորման վարկածը դիտարկվել է ռուս բժիշկների կողմից, սակայն հաստատում չի գտել, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է բժշկական փորձագետը։

Նրա խոսքերով՝ ատրոպինը, որով գերմանացի մասնագետներն այժմ բուժում են քաղաքական գործչին, Նավալնուն տվել են հոսպիտալացումից հետո առաջին իսկ րոպեներին:

Ավելի վաղ Բեռլինի «Շարիտե» կլինիկան, որտեղ տեղափոխվել է քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին, հայտնել էր, թե կլինիկական հետազոտությունների արդյունքները վկայում են, որ նա թունավորվել է խոլինէստերազայի ինգիբիտորների խմբի մի նյութով: Թե ինչ է ընդունել պացիենտը, բժիշկները դժվարանում են ասել, նրանք նախատեսում են լրացուցիչ անալիզներ անել։

Այժմ Նավալնին մնում է արհեստական կոմայի մեջ: Նրա վիճակը գնահատվում է որպես ծանր, սակայն նրա կյանքին լուրջ վտանգ չի սպառնում: