Մեծ Բրիտանիան դիտարկում է տանկերից հրաժարման հնարավորությունը՝ զինված ուժերի արդիականացման հարցով առաջարկների շրջանակում, գրում է Times-ը:

Թերթի տեղեկություններով՝ երկրի կառավարությունն ուսումնասիրում է նման հնարավորությունը Challenger 2 տանկերի եւ Warrior հետեւակի մարտական մեքենաների ադիականացման արժեքի աճի պատճառով:

Հաղորդվում է, որ տանկերից հրաժարման մասին քննարկումը կառավարության ծրագրի մի մասն է՝ կապված արտաքին քաղաքականության, պաշտպանության եւ անվտանգության հարցերի հետ:

Նոր առաջարկների համաձայն՝ Մեծ Բրիտանիան կկենտրոնանա գրոհային ավիացիայի վրա եւ իր դաշնակիցներին կառաջարկի Apache 50 ուղղաթիռներ, ինչպես նաեւ լցավորող ուղղաթիռ եւ հետախույզ ուղղաթիռ: