Facebook-ը պատրաստվում է դատական հայց ներկայացնել Թաիլանդի կառավարության դեմ, երբ վերջինս պահանջել էր սոցցանցից արգելափակել այն խմբի հասանելիությունը, որը քննադատել է երկրի թագավորին, հաղորդում է CNN-ը։
«Մանրակրկիտ ստուգումներից հետո որոշվել է, որ մենք ստիպված ենք սահմանափակել կոնտենտի հասանելիությունը, որը թաիլանդական կառավարությունը համարել է անօրինական»,- CNN-ին ասել է Facebook-ի ներկայացուցիչը։
«Ռոյալիստների հրապարակ» խումբն ունի մեկ միլիոն անդամ եւ ստեղծվել է ակադեմիկոս ու միապետության քննադատ Պավին Չաչավալպոնգպունի կողմից, որն ինքնական ապրում է Ճապոնիայում։





























