Ֆրանսիայում անհայտ անձինք ինկասատորական մեքենայից մի քանի միլիոն եվրո են գողացել, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Le Progres-ին:

Չարագործները հարձակում են գործել մեքենայի վրա, երբ այն դուրս է եկել Ֆրանսիայի Բանկի շենքից: Զենքով սպառնալով՝ նրանք ինկասատորներին ստիպել են բացել դուռը, որից հետո վերցրել են գումարը: Մեքենաները, որոնցով փախել են հանցագործները, հետագայում հայտնաբերվել են Լիոնից դեպի հարավ՝ հրկիզված վիճակում:

Տուժածներ չկան: Հետաքննություն է ընթանում :