Բեռլինի իշխանությունները հայտարարել են, որ բողոքի ցույցերի մասնակիցները պետք է դիմակներ կրեն՝ կորոնավիրուսի տարածումը զսպելու համար ցույցից հետո, որի ժամանակ հանգստյան օրերին հազարավոր մարդիկ անտեսել էին սոցիալական հեռավորության կանոնները:

Dpa-ի փոխանցմամբ՝ Բեռլինի գործադիր իշխանությունը որոշել է ավելի քան 100 մասնակիցներով բողոքի ցույցերի համար պարտադիր դարձնել դիմակներ կրելը: Բացառություններ կարվեն մեքենաների եւ հեծանիվների ցույցերի համար:

Մինչ այժմ դիմակներ չէին պահանջվում բացօթյա միջոցառումների համար, քանի դեռ պահպանվում էր մասնակիցների միջեւ 1,5 մետր նվազագույն հեռավորությունը:

Ոստիկանությունը շաբաթ օրը հրահանգել է ցրել զանգվածային բողոքի ցույցը, քանի որ մասնակիցները չեն պահպանել կանոնները: Ցույցն ուղղված է եղել դիմակներ կրելու եւ համավարակից պաշտպանության այլ միջոցառումների դեմ: