Թաիլանդի վարչապետ Պրայուտ Չան-օհան շնորհավորել է երկրին. 100 օրում կորոնավիրուսի ներքին փոխանցման դեպքեր չեն գրանցվել, հաղորդում է AP-ը:
Վարչապետը դա լավ ձեռքբերում է անվանել: Նա օգտագործել է այդ հնարավորությունը, որպես կառավարությանն ու ժողովրդին կոչ անի միասնական աշխատել ու երկիրը դուրս բերել կորոնավիրուսային ճգնաժամից:
«Եթե մենք միմյանց չօգնենք, չենք կարող առաջ շարժվել»,-ասել է նա:
Թաիլանդի առողջապահական մարմինները չորեքշաբթի հայտնել են կորոնավիրուսով վարակման 8 նոր դեպքի մասին, որոնք եղել են բերովի դեպքեր: Ընդհանուր առմամբ երկրում վարակվել է 3425 մարդ, մահացել 58 մարդ:





























