Ամերիկյան Amazon կորպորացիայի ղեկավար Զեֆ Բեզոսի Մաքքենզի Սքոթի նախկին կնոջ կարողությունը հասել է 68 միլիարդ դոլարի, ինչը նրան դարձնում է ամենահարուստ կինն աշխարհում: Այս մասին վկայում են Bloomberg-ի հրապարակած աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշի տվյալները, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Սքոթը ցուցակում առաջ է անցել Ֆրանսուազ Բետանկուր-Մայերսից, որին պատկանում է L'Oreal կոսմետիկայի ընկերությունը: Այս պահին, ըստ Bloomberg-ի, ֆրանսիացի ձեռնարկատիրոջ կարողությունը 66.8 միլիարդ դոլար է գանահտվում: Հուլիսին Սքոթը ճանաչվել է ԱՄՆ ամենահարուստ կինը` առաջա անցնելով Walmart առեւտրի խոշոր ցանցի հիմնադիր Ուոլմարթ Էլիս Ուոլթոնի դստերից, ով, ըստ գործակալության վերջին գնահատականների, 63.6 միլիարդ դոլար ունի: Ընդհանուր առմամբ, աշխարհի ամենահարուստ մարդկանց ընդհանուր վարկանիշում Բեզոսի նախկին կինը զբաղեցնում է 12-րդ տեղը:

Սքոթն անցյալ տարվա հուլիսին ամուսնալուծության արդյունքում ստացավ Amazon-ի բաժնետոմսերի 4 տոկոսը: Պաշտոնական ամուսնալուծության պահին դրանց արժեքը մոտ 38.3 միլիարդ դոլար էր կազմում: Սակայն համավարակի ընթացքում ընկերության բաժնետոմսերի արժեքը կտրուկ աճել է:
Բեզոսի կարողությունը ներկայումս 207 միլիարդ դոլար է կազմում: Ավելի վաղ նա առաջին մարդն էր դարձել, ում կարողությունը գերազանցել էր 200 միլիարդը: