Եվրամիությունը մտադիր է տնտեսական պատժամիջոցներ սահմանել Բելառուսի 31 բարձրաստիճան պաշտոնյաների, ներառյալ՝ ներքին գործերի նախարարի նկատմամբ, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ԵՄ 3 դիվանագետների:

«Սկզբնապես մենք համաձայնեցրել ենք 14 անուն, սակայն շատ պետություններ կարծում են, որ դա բավարար չէ: Դրանք բարձրաստիճան պաշտոնյաներ են, ովքեր պատասխանատու են ընտրությունների, բռնության եւ բռնաճնշումների համար»,-ասել է դիվանագետներից մեկը:

Ավելի վաղ Լիտվան, Լատվիան եւ Էստոնիան սեփական պատժամիջոցներն էին սահմանել բելառուսցի պաշտոնյաների նկատմամբ: ԵՄ դիվանագետները հրաժարվել են պատասխանել հարցին, թե որքանով են իրար մոտ Բալթյան երկրների եւ ԵՄ-ի պատժամիջոցային ցուցակները:

Ակնկալվում է, որ ցուցակում կներառվեն ներքին գործերի նախարար Յուրի Կարաեւն ու նրա տեղակալը: