Ճապոնիայի հարավում մոլեգնում է վերջին տարիների ամենահզոր «Մելոր» թայֆունը։ Տանեգասիմա եւ Յակուսիմա կղզիներում տարերքի պատճառով քամի եւ հորդաատ անձրեւներ են սկսվել։ Ինչպես հայտնում է «Вести»-ն, դրա արդյունքում առանց էլեկտրաէներգիայի են մնացել 14 հազար ընտանիքներ, Կյուսյույի եւ Օկինավայի որոշ գյուղերից մարդկանց են տարհանել։

Թայֆունի պատճառով հետաձգվել են 87 ավիաչվերթներ, սպասվում է, որ դրանց թիվը կաճի, որքան տարերքը մոտենա։ Օթերեւութաբանների կանխատեսումներով, խաղաղօվկիանոսյան ափին ալիքների բարձրությունը կարող է հասնել մինչեւ ինը մետրի։

Համաձայն կանխատեսումների՝ թայֆունը կհարվածի արդեն վաղը, շրջաններում տեղումների քանակը կհասնի 500 մմ։

ИТАР-ТАСС-ի տվյալներով, թայֆունն այժմ գտնվում է Կագոսիմա շրջանում, ճապոնական Ամամիոսիմա եւ Կիկաիձիմա կղզիների մոտ եւ արագ շարժվում է դեպի հյուսիս։ Քամու արագությունը մրրիկի կենտրոնում ժամանակ առ ժամանակ հասնում է 144 կմ/ժ։ Շրջաններում, ուր կա թայֆունի հավանականություն, արգելվել է նավերի ծով դուրս գալը։

Ճապոնացի օթերեւութաբանները «Մելոր» թայֆունը դասում են «ամենահզոր» թայֆունների շարքին։