Սեպտեմբերի 15-ից մեկնարկում է ուսումնական տարին: Կորոնավիրուսային հիվանդության պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատությունները կգործեն հատուկ պայմաններով:
Երեւանի քաղաքապետարանը տեսանյութ է պատրաստել, որտեղ մանրամասն ներկայացվում են հատուկ պայմանները:
Նշվում է, որ բոլոր աշակերտները պետք է դպրոց գան դիմակով: Բակերում եւ մուտքի մոտ գծանշումը երեխաերին կօգնի պահպանել պատշաճ հեռավորություն: Երեխաները դպրոց մտնելիս կախտահանեն ձեռքերը, կչափվի նրանց ջերմությունը: Դպրոցներն այսօր կգործեն շաբաթական 6 օր, 20-ից ավելի աշակերտ ունեցող դասարանները կկիսվեն, ամեն սեղանի մոտ կնստի մեկ աշակերտ: Երեխաները պետք է ունենան լրացուցիչ դիմակ, 3-4 ժամ հետո փոխելու համար:
Մանրամասները տեսանյութում




























