Ավագանու անդամների ուղեկցությամբ այցելել եմ «Երազի տուն 2» ներառական զարգացման նորաբաց կենտրոն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Ավագանու անդամների ուղեկցությամբ այցելել եմ «Երազի տուն 2» ներառական զարգացման նորաբաց կենտրոն:

Երևանի ավագանին «Հայ Մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպությանը տրամադրեց համայնքին պատկանող տարածքը, որը «Սուքիասյան» բարեգործական հիմնադրամի միջոցներով վերանորոգվեց եւ կահավորվեց:

Շնորհակալ եմ այս գործի մեջ ներգրավված մարդկանց ու կազմակերպություններին: Բոլորդ մեծ գործ եք անում»: