Հիմնվելով ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի թվիթների վրա՝ կարելի է ենթադրել, որ Չինաստանում դեսպանը իր պաշտոնը լքում է, փոխանցում է Associated Press-ը։ 

Երկուշաբթի Պոմպեոն թվիթում շնորհակալություն էր հայտնել դեսպան Թերրի Բրանսթեդին՝ ավելի քան երեք տարվա ծառայության համար։

ԱՄՆ պետարտուղարը Twitter-ում մեկ այլ գրառման մեջ հայտարարել էր ամերիկա-չինական հարաբերություններում հավասարակշռության վերականգնման գործում Բրանսթեդի ավանդի մասին։

Պետքարտուղարությունում այս տեղեկությունը դեռեւս չեն մեկնաբանել։

Լրատվական գործակալությունը նշում է, որ ԱՄՆ դեսպանը վերջերս հայտնվել էր վիճաբանության կենտրոնում՝ կապված People´s Daily չինական պարբերականի կողմից իր՝ քննարկման ներկայացրած սյունակի մերժման հետ։ Առայժմ հայտնի չէ՝ արդյոք պաշտոնից նրա հնարավոր հեռանալը կապ ունի՞ այս միջադեպի հետ։