Չեռնոգորիայում ընդդիմությունը հաղթել է խորհրդարանական ընտրություններում: Իշխող Սոցիալիստների Դեմոկրատական կուսակցությունը ստացել է 81-ից 30 մանդատ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Խոշոր ընդդիմադիր կուսակցությունը՝ «Հանուն Չեռնոգորիայի ապագայի», 27 մանդատ:
Հրապարակված տվյալների համաձայն՝ ընդդիմադիր «Խաղաղությունը մեր ազգն է» կուսակցությունը ստացել է 10 մանդատ, «Սեւով սպիտակի վրա» կոալիցիան՝ 4 մանդատ, «Սոցիալ-դեմոկրատները» ՝ 3 մանդատ: Ջուկանովիչի կոալիցիոն նախկին գործընկերները՝ Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, 2 մանդատ:
Մնացած 5 մանդատները հասել են սլավոնա-մուսուլմանական եւ ալբանական ազգային փոքրամասնություններին:
Ընտրություններին մասնակցել են 11 կուսակցություններ եւ կոալիցիաներ: Սկուպշչինայում (խորհրդարան) ընդամենը 81 տեղ է, այն ընտրվում է 4 տարի ժամկետով:





























