Չգիտեի, որ ես պետք է նախաձեռնեի պատգամավորների հետ հանդիպումը: Այս մասին այսօր ԱԺ նիստում հայտարարեց ՍԴ դատավոր թեկնածու Արթուր Վաղարշյանը:

Նրա խոսքով՝ նա նույնիսկ չի մտածել այդ մասին: «Եթե ես իմանայի, ապա ամեն ինչ ինքս կկազմակերպեի: Շատ հարցեր պետք է քննարկվեին այդ հանդիպումների ընթացքում»,-ասաց նա: