Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հայտնել է, որ Ֆրանսիան կիսում է Ալեքսեյ Նավալնու թունավորման մասին ԵՄ եզրակացությունները եւ կոչ է անում Ռուսաստանին մանրակրկիտ եւ թափանցիկ հետաքննություն անցկացնել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ֆրանսիան կիսում է եվրոպացի գործընկերների եզրակացությունները, որոնք վկայում են «Նովիչոկ» նյութի կիրառմամբ թունավորման ու քիմիական զենքի օգտագործման միջազգային նորմերի խախտման մասին»,-ասել է Մակրոնը: