ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ կազմակերպված հեռախոսազրույցի ժամանակ հայտնել է Նավալնու գործի հետ կապված ՌԴ-ին ուղղված անհիմն մեղադրանքների անտեղիության մասին: Այս մասին ասվում է Կրեմլի կայքում:

«Մանրամասն քննարկվել է Նավալնու գործի շուրջ իրավիճակը: Վլադիմիր Պուտինը խոսել է ՌԴ-ին ուղղված անհիմն մեղադրանքների մասին: Նշվել է, որ իրական հանգամանքները պարզելու համար Գերմանիան պետք է Ռուսաստանին փոխանցի կենսանյութերը, վերցված անալիզների եզրակացությունները»,-ասվում է Կրեմլի կայքում:

ԱԱ

Անդրադարձ է կատարվել Բելառուսի իրավիճակին: Պուտինը նշել է , որ Ռուսաստանն անթույլատրելի է համարում այդ ինքնիշխան պետության ներքին գործերին միջամտությունը:

Ներուկրաինական կոնֆլիկտ քննարկման ժամանակ զրուցակիցները մտահոգություն են հայտնել՝ կապված Մինսկի համաձայնագրերի իրականացման հարցում առաջընթացի բացակայության հետ: Պուտինը նշել է այդ համաձայնություններն իր ձեւով մեկնաբանելու Կիեւի փորձերը:

Անդրադառնալով լիբիական հիմնախնդրին, նշվել է հետագա համատեղ ջանքերի շարունակման անհրաժեշտությունը: