ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ կցանկանար Սիրիայի նախագահ Բաշար Ասադին սպանելու մասին հրաման արձակել, սակայն պաշտպանության նախկին նախարար Ջեյսմ Մեթիսը դեմ էր:
«Ես կնախընտրեի վերացնել Բաշար Ասադին: Ամեն ինչ պատրաստ էր դրա համար: Մեթիսը չէր ցանկանում դա անել: Ոչ ես չեմ զղջում, ես կարող էի ապրել, եթե նման բան անեի: Ես նրան վատ մարդ եմ համարում: Ես նրան սպանելու շանս ունեի, սակայն Մեթիսը դեմ էր»,-ասել է նա «Fox & Friends»-ին տված հարցազրույցում:





























