Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ԱՄՆ-ը վերջին 10 տարում նախապատրաստել է Բելառուսի ներկայիս իրադարձությունները, հաղորդում է «Բելթա»-ն:
«Բոլոր դիմակները հանելու համար միանգամից նշենք այդ խաղացողների անունները: Դա առաջին հերթին ԱՄՆ-ն է: Եվրոպական մայրցամաքում ակտիվորեն գործում են ամերիկյան սատելիտները՝ Լեհաստան, Լիտվա, Չեխիա եւ, ցավոք, մեր Ուկրաինան»,-նշել է նա:





























