Ադրբեջանն ու Թուրքիան օտարերկրյա վարձկաններին օգտագործում են Արցախի դեմ ագրեսիայի իրենց չդադարող գործողություններում և Պետդեպարտամենտը պետք է համարժեք արձագանքի նրանց գործողություններին: Այս մասին Twitter-ում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոունը։

«Ակնհայտ է, որ Ադրբեջանն ու Թուրքիան օտարերկրյա վարձկաններին օգտագործում են Արցախի դեմ ագրեսիայի իրենց չդադարող գործողություններում։

Անհրաժեշտ է, որ Պետդեպարտամենտը և մեր գործընկերները դատապարտեն միջազգային իրավունքի այդ աղաղակող խախտումները և անհապաղ դադարեցնեն արյունահեղությունը»,- գրել է կոնգրեսականը։