ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն եւ Հարավային Կովկասի հարցով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Թոյվո Քլաարը քննարկել են ԼՂ շուրջ իրավիճակը:

ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի սրման կապակցությամբ:

Մտահոգություն հայտնելով հակամարտության գոտում շարունակվող ռազմական գործողությունների եւ զոհվածների թվի աճի կապակցությամբ՝ կողմերը հաստատել են մոսկովյան հայտարարության բոլոր դրույթների իրականացման կարեւորությունը, առաջին հերթին հրադադարի պահպանումը, վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրումն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերի շրջանակում առարկայական բանակցությունների ակտիվացումը: