Իսրայելի Կնեսետը ճնշող մեծամասնությամբ քվեարկել է Արաբական Միացյալ Էմիրությունների հետ դիվանագիտական ​​հարաբերությունների կարգավորման մասին երկրի պատմական համաձայնագիրը պաշտոնապես վավերացնելու օգտին, հայտնում է AP-ն:

Իսրայելն ու ԱՄԷ-ն օգոստոսին հայտարարել էին ԱՄՆ-ի միջնորդությամբ ձեռք բերված համաձայնության մասին եւ սեպտեմբերին համաձայնագիր էին ստորագրել Սպիտակ տանը տեղի ունեցած արարողությանը:

ԱՄԷ-ն դարձավ երրորդ արաբական երկիրը Եգիպտոսից եւ Հորդանանից հետո եւ առաջինը քառորդ դարի ընթացքում, որը պաշտոնական հարաբերություններ հաստատեց Իսրայելի հետ: Բահրեյնը եւս Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման պաշտոնական գործընթացի մեջ է, եւ Սպիտակ տունը ենթադրել է, որ արաբական մյուս երկրները եւս կհետեւեն դրա օրինակին:

«Արաբական եւ մահմեդական շատ երկրներ ցանկանում են մերձենալ մեզ հետ»,- իր խոսքում ասել է վարչապետ Բենյամին Նեթանյահուն: «Նրանք տեսնում են մեր ռազմական, մտավոր, տեխնոլոգիական եւ տնտեսական հզորությունը: Նրանք փոխում են իրենց վերաբերմունքը մեր նկատմամբ »: