Դարձյալ կոչ ենք անում առաջնագծում չօգտագործել բջջային հեռախոսներ: Այդ մասին հոկտեմբերի 20-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հայաստանի Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Դա հեշտացնում է հակառակորդի խնդիրն ինչպես տվյալ զինծառայողի, այնպես էլ ամբողջ ստորաբաժանման գտնվելու վայրը պարզելու հարցում: Դա, բնականաբար, սպառնալիք է ստեղծում: Առաջնագծից լուսանկարների եւ տեսանյութերի հրապարակումը նույնպես անթույլատրելի է»,-հավելել է նա: