2021 թվականին բնապահպանության նախարարության կարիքների համար Հայաստանի պետական ​​բյուջեից կհատկացվի 6 միլիարդ 776 միլիոն դրամ: Այս մասին ՀՀ Ազգային ժողովում ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի, ինչպես նաեւ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստին ասաց ՀՀ բնապահպանության փոխնախարար Իրինա Ղափլանյանը: Նա հայտնեց, որ բնապահպանության նախարար Ռոմանոս Պետրոսյանը եղել է հարավում, եւ այժմ վատառողջ է, այդ իսկ պատճառով նրա փոխարեն ելույթ է  ունենում փոխնախարարը:

Փոխնախարարի խոսքով` նշված գումարի մեջ չեն մտնում այն ​​միջոցները, որոնք կտրամադրվեն միջազգային դոնորների կողմից այս կամ այն դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում:

«Զարգացման գերմանական բանկը դրամաշնորհային ծրագրի շրջանակներում նախարարությանը 2 միլիարդ դրամ կտրամադրի»,- ասաց փոխնախարարը:

Այդ միջոցները նախատեսվում է օգտագործել 25 ծրագրի իրականացման համար: